«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

«Ես դատապարտվել եմ ցմահ ազատազրկման, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չեմ գրել»

«Ես դատապարտվել եմ ցմահ ազատազրկման, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չեմ գրել»

Հայաստանում թավշյա հեղափոխության հետևանքով իրավիճակ է փոխել։ Փոխվել է 20-ամյա ստի, կեղծիքի, բռնությունների, հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի պատասխանատու իշխանությունը։ Ժամանակին զուգահեռ Հեղափոխությունը, վտահ եմ, տալու է ռեժիմի 20-ամյա ժամանակաշրջանում անպատասխան մնացած բոլոր հարցերի պատասխանը։

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ կայքում դեռևս անցած տարվա հուլիսին լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակությամբ հրապարակվել է հարցազրույց ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմավորման և սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ։ Ստորև ներկայացնում ենք այդ հրապարակումից Վանո Սիրադեղյանին վերաբերող հատվածները։

«Արմեն Տեր-Սահակյանը կալանավորվել է 1998 թվականին և դատապարտվել է 2000-ին: Իրավական առումով համարվում է, որ նա 22 տարի է, անազատության մեջ է, քանի որ այն ժամանակ գործող օրենքով, կալանքի յուրաքանչյուր օրը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը օր ու կես էին հաշվում: Արմեն Տեր-Սահակյանի հարազատները հունիսի 11-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանց միջոցով Տեր-Սահակյանին 5 հարց ուղղեցինք և ստացանք պատասխանները: Ստացվեց հեռակա հարցազրույց ցմահ դատապարտյալի հետ:

Ձեր կարծիքով ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չէին ուզում լուծել ձեր խնդիրները: 

Կարծում եմ, Քոչարյանի կողքին բոլորը անգրագետներ են եղել, որ չեն ասել՝ նման բան դու իրավունք չունես անելու, դա դատարանի գործն է: Բնականաբար, եթե նախագահ Քոչարյանը արդեն սխալը թույլ էր տվել, ոչ մի դատավոր առյուծի սիրտ չէր կերել, որ Քոչարյանի որոշմանը դեմ գնար: Բացի դա, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող ցմահներին վաղաժամկետ ազատվելու իրավունք տալ, քանի որ Նաիրի Հունանյանն էլ ընկնելու էր դրա տակ, և ժողովուրդը կասեր՝ քո արածն էր, որ Նաիրիենց ուզում ես թողնել: Այսինքն մենք՝ նախկինում մահվան դատապարտված 42 հոգիս, ընկանք Նաիրի Հունանյանի և Ռոբերտ Քոչարյանի «ուդառի» տակ: Սերժ Սարգսյանը ընդհանրապես ցմահներով չի զբաղվել, նրա համար մեկ էր՝ կանք մենք, թե չկանք:

Ի՞նչ պահանջներ ունեք, որոնք բարձրացրել էիք վերջին անգամ հացադուլի միջոցով:

Իմ գործը քաղաքական պատվեր էր Վանո Սիրադեղյանի դեմ, ուղիղ Բաղրամյան 26-ից եկած պատվեր էր: Մինչև դատավճիռը ինձ մոտ գալիս էր Աղվան Հովսեփյանը: Նա և մեր քննչական խմբի պետը ասում էին՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց մենք քեզ տալու ենք, տենց էլ իմացի: Այն ժամանակ իրենց իշխանությունը նոր էր, իրենք իրենց շատ լավ էին զգում: «Իմ դեմ խաղ չկա»-ն շատ նուրբ է ասված:

- 2012 թվականին դուք ասում էիք, որ սենսացիոն հայտարարություն ունեք անելու: Աղվան Հովսեփյանը դրանից հետո ձեզ այցելեց, և դուք էլ չարեցիք այդ հայտարարությունը: Ի՞նչ էիք ուզում ասել: Գոնե հայտնեք, թե ում էր վերաբերվում, արդյո՞ք դա Ձեր քրեական գործի հանգամանքներին էր վերաբերում:

- Ոչ, դա Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին էր վերաբերում: Մեր գործը բոլորը գիտեն, վերից վար պարզ էր, թե ոնց է եղել: Ես մահապատիժ ստացել եմ ցուցմունք չգրելու համար: Եկել է ցուցմունք տվողների շղթան հասել է ինձ, առաջ չի գնացել, իսկ ինձ ասում էին՝ անուն տուր, գնա տուն, Վահան Հարությունյանից շուտ կազատվես: Ես դատապարտվել եմ ցմահ ազատազրկման մի բանի համար՝ որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չեմ գրել: Ինչ վերաբերում է հայտարարությանը՝ եթե ես դա հիմա էլ ասեմ, շատ մարդկանց համար վատ կլինի: Բայց դա շատ լուրջ հարց է, ես չեմ ուզում պատասխանել: Դա հիմա էլ սենսացիոն հայտարարություն կլինի, բայց ես չեմ ուզում ժամանակից շուտ ասեմ: Աղվան Հովսեփյանը որ եկավ, ասում էր՝ նման բան չկա, համոզում էր:

Էն ժամանակ եթե իմանայիք, որ ամեն ինչ այսպես է դասավորվելու, Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք կտայի՞ք:

- 2008 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց նախագահի իր թեկնածությունը, էլի ինձ մոտ եկան, էլի ասում էին՝ կազատվես, ցուցմուքն տուր: Աղվան Հովսեփյանը անձամբ եկավ: Ես չտվեցի: Իրենց պետք չի եղել ճիշտն իմանալ, իրենց Վանոն էր պետք, պետք էր նրան ասպարեզից հանել, դաշտը մաքրել Վանոյից: Մարդիկ շատ կային, բայց միայն Վանոյից էին իրենք վախենում: Ես մի տարի ցուցմունք չեմ տվել, 8 ամիս նստած էի, Վահանին Հարությունյան հանեցին բերեցին տնից, որ Վանոյի վրա ցուցմունք տվող լիներ: Հիշո՞ւմ եք, Վանոյի հայտնի խոսքը՝ ես քավության նոխազ չեմ դառնա: Այսինքն, ուզում էր ասել, որ ինքը կապ չուներ, չ՞է: Եթե նա կապ չունի, Արմե՞նն ինչքան կապ ունի: Հիմա ես նստած եմ, 20 տարի, քավության նոխազ դարձած:

- Դուք 2000 թվականին դատարանում ձեզ հոգեկան հիվանդի տեղ էիք դնում, և շատերը ասում էին, որ ձևացնում եք: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ էիք ձևացնում, թե հոգեկան հիվանդ եք:

- Ձեր հարցին պատասխանելու իմաստ չեմ տեսնում, քանի որ ինձ դատարանը չէր դատում, այլ Բաղրամյան 26-ը: Այնտեղից էր որոշվում, թե ինչը ինչպես պետք է լինի»:

Պատրաստեց Արմեն Գևորգյանը