Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Խոսք 01.04.2020   17:45   549

Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նա ծնվել է  1930թ. Երևանում: ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից:

Խորեն Աբրահամյանը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում երեք անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակներին (Գեւորգ՝ «Սարոյան եղբայրներ», 1970թ. Մինսկի, Մյասնիկյան՝ «Երկունք», 1977թ. Ռիգայի 10-րդ եւ Սիսակյան՝ «Ապրեցեք երկար», 1980թ. Դուշանբեի 13-րդ կինոփառատոներ):

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, Խորեն Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon