Ադրբեջանում պահվող Ալյոշա Խոսրովյանի կինն այլևս հույս չունի, որ ամուսինը տուն կվերադառնա
44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված, ադրբեջանական բանտում արդեն մեկուկես տարի պահվող 55-ամյա Ալյոշա Խոսրովյանի կինն այլևս հույս չունի, թե ամուսինն առաջիկայում տուն կվերադառնա, գրում է «Ազատությունը»:
«Որ հանդիպել են ինչ, ոչ մի փոփոխություն չկա: Հանդիպելու արդյունքը էն պիտի լինի, որ արդեն հետ բերեն», - նշեց Խոսրովյանի կինը:
Գերիների հարցերով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ադրբեջանցի գործընկերների հետ երեք անչափահաս երեխաներին միայնակ մեծացնող Սվետլանա Ղուկասյանին այլևս չեն ոգևորում։ Ամուսնու հետ կապը Կարմիր խաչի միջոցով է պահում։
«Եթե 2 տարվա մեջ ոչ մի բան չեն արել, էլ ի՞նչ պիտի սպասենք էս կառավարությունից», - նշեց նա:
Անցած տարվա օգոստոսին Բաքվի ռազմական դատարանը Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել արցախյան առաջին պատերազմի տարիներին կատարած հանցանքի մեղադրանքով։
Ամբող'ական՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք՝ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը Ադրբեջանում դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: