Եթե արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, դիմեք ՀՔԱՎ

Պաշտոնական 21.03.2020   18:00   375

Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։

Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝

Մյուս հարցերով իրավախորհրդատվություն ստանալու եղանակների մասին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է տեղեկությանը, նշելով, որ նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։

«Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրենքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»,- գրել է Բաթոյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։



 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտակարգ դրություն, ՀՔԱՎ, աշխատանքային իրավունքներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon