«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Ազգովի վայելում ենք մեր եփած դառնահամ ճաշը՝ սեփական պատմությունը պղծելու հանդգնությամբ

Սուրեն Սուրենյանց. Ազգովի վայելում ենք մեր եփած դառնահամ ճաշը՝ սեփական պատմությունը պղծելու հանդգնությամբ

Վերջին օրերին Արցախի «դեմքը» դարձել է «հեղափոխական» Արթուր Օսիպյանը: Այս մարդն այսօր ասում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իշխանության գալու առաջին պահից Արցախը «ծախել» է:

Իսկ ինձ թվում էր՝ հիմա, հենց հիմա Արցախից պետք է հնչեին ողջամտության ձայներ, Ստեփանակերտից պետք է գնահատվեր Առաջին նախագահի անուրանալի ավանդը՝ Արցախի ազատագրման գործում:

Բայց, չէ, նույնիսկ արնաքամ լինող Արցախում չեն կարողանում գնահատել Ռացիոնալ Հայաստանի առաջնորդին ու չեն կարողանում ճանաչել իրենց «հերոսներին», ովքեր Արցախի դրոշով, բայց Արցախի հաշվին դարձան իշխանավոր ու օլիգարխ՝ իրենց հետևից թողելով մի խզբզոց, որի «թավշյա հեղափոխական» հանդերձանքի ներքո Ձախորդ Փանոսի ու Քաջ Նազարի ողբերգական սիմբիոզն է՝ Արցախի փլատակների, ծխացող Հայաստանի պատկերի համատեքստում:

Եթե մի հասարակություն չի կարողանում գնահատել իր իրական հաղթանակը ու այն կերտողներին, մնալու է ռուսական ցինիզմի ու արևմտյան «հումանիզմի» աքցաններում...

Հիմա ազգովի վայելում ենք մեր եփած դառնահամ ճաշը՝ սեփական պատմությունը պղծելու հանդգնությամբ:
Եթե  հասարակությունը չի գնահատում իր հաղթանակը ու այն կերտողներին, մնալու է ռուսական ցինիզմի ու արևմտյան «հումանիզմի» աքցաններում:

Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ