«Եթե ունենային մի որևէ կոնկրետ փաստ,մեզ կոչնչացնեին, խաչափայտ կդնեին հենց օպերայի հարթակում»

Խոսք 10.12.2019   21:00   2417

«Նախագահությունից իմ հեռանալուց հետո իմ յուրաքանչյուր հրամանագիր, յուրաքանչյուր կարգադրություն ստուգվել է մինչեւ վերջ: Նույնը Բագրատյանի մոտ, նույնը Արարքցյանի մոտ, մյուս պաշտոնյաների մոտ: Նրանց առաջին գործը եղել է` տեսնեն ի՞նչ կարող են հայտնաբերել:Դավիթ Վարդանյանին հատուկ նշանակել էին նախագահի վերահսկողական ծառայության պետ, որ բացահայտի իմ «մաֆիոզ» կերպարը:

Ոչինչ չստացվեց` հարյուր դոլարի խախտում չգտնվեց: Դուք պատկերացրեք, եթե գիշեր-ցերեկ մեզ հայհոյում են, եթե ունենային մի որեւէ կոնկրետ փաստ, մեզ ի՞նչ կանեին. կբզկտեին, կոչնչացնեին, խաչափայտ կդնեին հենց օպերայի հարթակում, մենք այնտեղից կախված կլինեինք:

Ի՞նչ գտան. Բլեյանի դպրոցի տանիքի շինարարության մեջ հայտնաբերեցին, որ մի տեսակ շիֆերի փոխարեն ուրիշ տեսակի շիֆեր է օգտագործել: Մի ՀՀՇ-ական գործարանի տնօրեն ունեինք` Հարոյան: Նրան դատեցին, եւ գիտե՞ք ինչ էր նրա դատավճռում գրված. ինչ-որ խողովակներ էր գնել, իբր թե նոր էին, բայց ըստ էության՝ հին, եւ տարբերությունը եղել էր 60 հազար դրամ: Ու պայմանական դատեցին` երեք տարի: Բան ունենային` այդ մարդկանց չէին դիպչի, մեզ կդիպչեին, ինձ կդիպչեին:

Մենք լրիվ բաց ենք, իրենք ստուգելու բոլոր հնարավորությունները ունեին, եւ ոչինչ չկարողացան գտնել: Ոչ թե անշնորհք էին, որ չկարողացան: Չգտան, որովհետեւ այդպիսի բան չկա, չի եղել ու չի լինի:»

Լևոն Տեր-Պետրոսյան, 03.11.2007թ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon