Եվրամիությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Արցախ 31.03.2020   18:51   785

Եվրամիությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»
Եվրամիությունը հայտարարություն է տարածելԼեռնային Ղարաբաղում այսօր անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապացությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը», - հայտարարել է կառույցի խոսնակը՝ հավելելով. - «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:

«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու բովանդակալից բանակցությունների` համապարփակ ու տևական խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասված է այսօր Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՄ, ԼՂ, ընտրություններ, Ղարաբաղ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon