«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով․ ՀՔԱՎ

ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով․ ՀՔԱՎ

ԵԽ Նախարարների կոմիտեն հունիսի 4-ին հրապարակել է որոշում «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով։ 

Ավելի վաղ հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ 

Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։ 

Նախարարների կոմիտեն իր որոշմամբ ընդհանուր կատարման ենթակա միջոցառումների շարքում ի թիվս այլոց անդրադարձել է․ 

  • սահմանադրական և օրենսդրական փոփոխություններին՝ վատ վերաբերմունքի դեմ պայքարի և նման մեղադրանքների քննության ոլորտում, կոչ է արել իշխանություններին ընդունել օրենքների նախագծերը՝ առանց հետագա հապաղման՝ իրավական դաշտում դրական փոփոխություններ կատարելու համար, և իշխանություններին առաջարկել է տրամադրել տեղեկատվություն՝ ընդունված օրենքների կատարման վերաբերյալ;    
  • տեսաձայնագրման սարքավորումների աստիճանական տեղադրմանը՝ ոստիկանության տարածքում և առաջարկել է իշխանություններին պարզաբանել դրանց օգտագործումը, մասնավորապես՝ արդյո՞ք իրավապահ մարմինները պարտավոր են հարցաքննությունների ընթացքում այդ ձայնագրությունները օգտագործել որպես ապացույց; 

Ինչպես նաև․

  • իշխանություններին խստորեն հորդորել է անել հնարավոր ամեն ինչ՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման և դրա ուժի մեջ մտնելու հետագա հետաձգումներից խուսափելու համար, որպեսզի դատախազության և դատական մարմինների պրակտիկան համապատասխանեցվի կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին;  
  • ողջունել է բանտերում գերբնակեցվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները և կոչ արել իշխանություններին շարունակել վճռական միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լիովին հաղթահարելու ուղղությամբ. այս համատեքստում  ընդգծել է բանտային վարչակազմի գործողությունների դեմ կիրառվող դատական պաշտպանության միջոցների հստակեցման կարևորությունը և իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել բողոքարկման արդյունքների վերաբերյալ; 
  • առաջարկել է  իշխանություններին մինչև 2021 թվականի մարտի 31-ը տրամադրել թարմացված տեղեկատվություն բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ: 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ