«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԵԽ ՆԿ-ն Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին որոշում է ընդունել

ԵԽ ՆԿ-ն Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին որոշում է ընդունել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ արիլի 4-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում:

«Այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձը հղեց Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: 

Քննարկումների ընթացքում անդամ պետությունները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: