ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Սահմանադրության փոփոխությունների մասին կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից

Կարևոր 06.02.2020   19:33   99

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից: Այս մասին նշված է ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելի և Կիմմո Կիլյունեի հայտարարության մեջ:

Նրանք նշում են, որ Հայաստանի իշխանությունները որոշել են այսօր արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կհանեն օրենսդրական նախաձեռնությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ստուգելու համար ՍԴ դիմելու պահանջը:

«Մի շարք այլ հարցերի կողքին, սա կփոխի նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը: Բացի այդ, ներկայացվել է Սահմանադրության փոփոխությունը, որի նպատակը, կարծես թե, ՍԴ մի քանի անդամների պաշտոնավարումն անմիջապես դադարեցնելն է»,- հայտարարել են համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն, ապա շարունակել.

«Այս երկու հարցերը կարևոր են, և առաջարկվող փոխոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով ծագած հարցերը՝ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից:
Մենք համարում ենք՝ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԱԺ, ԵԽԽՎ, նախագիծ, ՍԴ, հանրաքվե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon