ԵԽԽՎ-ի հայտարարությունը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կարևոր 01.02.2020   10:00   215

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանի պետական ինստիտուտների և Սահմանադրական դատարանի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ:

«Մենքենք անհանգստացած ենք, որ այս աննախադեպ չափերի հասած լարվածությունը երկարաժամկետ կտրվածքով կարող է վնաս հասցնել արդարադատությանն ընդհանուր առմամբ, որի նկատմամբ վստահությունն առանց այն էլ ցածր է»։

Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ:

«Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա և այդ սկզբունքը պետք է պահպանվի...»,- ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, համազեկուցողներն անհանգստություն են հայտնում երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։

«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանք չկարողանան համագործակցել այս սկզբունքների համապատասխան, դրանով նրանք կթերագնահատեն և կվնասեն միմյանց։ Հետևաբար` մենք անհանգստացած ենք, որ այս աննախադեպ չափերի հասած լարվածությունը երկարաժամկետ կտրվածքով կարող է վնաս հասցնել արդարադատությանն ընդհանուր առմամբ, որի նկատմամբ վստահությունն առանց այն էլ ցածր է»,- ասվում է հայտարարության մեջ։

Համազեկուցողները կոչ են անում կողմերին մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ողջունել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայտարարությունը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԽԽՎ, ՍԴ, Ռուստամ Բադասյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon