Facebook-ը քաղաքական գործիչների էջերի պաշտպանության ծրագիր է թողարկում

Աշխարհ 09.11.2019   11:00   100

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Facebook ընկերությունը հայտարարել է քաղաքական գործիչների էջերի պաշտպանության Facebook Protect ծրագրի թողարկման մասին, հաղորդում է DW-ը:

Խոսքը, մասնավորապես, Facebook-ում եւ Instagram-ում քաղաքական թեկնածուների, ընտրված պաշտոնական անձանց կամ շտաբերի էջերի մասին է: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին, ներառյալ՝ դաշնային եւ պետական դեպարտամենտներին ու գործակալություններին, ինչպես նաեւ կուսակցական կոմիտեներին աջակցություն է առաջարկվում:

Սոցցանցի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ կամավոր ծրագիրը նախատեսված է ԱՄՆ-ից պաշտոնական անձանց եւ կազմակերպությունների համար, որոնց էջերը կապույտ նշան ունեն, այսինքն՝ հաստատված են:

Բացի այդ, էջերի բոլոր ադմինիստրատորները պետք է հավաստագրում անցնեն՝ ապահովելու էջերի անվտանգությունը:

«Մենք աստիճանաբար միջոցներ ենք փնտրում անբարեխիղճ խաղացողներին հայտնաբերելու համար: Չնայած նրան, որ մեզ, հավանաբար, չի հաջողվի բռնել նրանց, այդ ծրագիրն այն մի քանի քայլերից մեկն է, որը մենք ձեռնարկում ենք՝ էջերի եւ պրոֆիլների վարկաբեկումից խուսափելու համար»,- ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Facebook

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon