«Ֆեյսբուքյան ասուլիս» Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ (տեսանյութ)

Պաշտոնական 14.04.2020   20:04   452

Շատ կարևոր է, որ ունենանք երկարատև ժամանակագրությամբ ավելի շատ դուրս գրում, քան նոր դեպքեր, 2 շաբաթ, 1 ամիս տևողությամբ, այդ դեպքում նոր կարող ենք խոսել բռնկման մարման մասին, և եթե այդպես չլինի, նոր հակառակի մասին, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե ռետրոսպեկտիվ հետ ենք նայում, այսինքն` քանի օր առաջ ենք ունեցել մեծ թվով հաստատված դեպքեր, ապա կտեսնենք, որ աստիճանաբար առողջացածների թիվը պետք է մեծանա, քանի որ եղել են օրեր, երբ մենք ունեինք միանգամից 50, մինչև 95 նոր հաստատված դեպքեր, և այդպես էլ պետք է լինի առողջացածներինը, իհարկե ոչ ուղիղ կապով, որովհետև հաճախ ականատես ենք լինում 14-րդ օրը, երբ կրկին քաղաքացիների մոտ հաստատվում է` նորից դրական, վիրուսի առկայությունը»,- նշեց նախարարը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյությում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Արսեն Թորոսյան, ֆեյսբուքյան ասուլիս, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon