Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը (ուղիղ)

Քաղաքական 18.06.2020   23:00   605

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կշարունակի այսօր՝ ժամը 16:30-ին:

Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն Ազգային անվտանգության ծառայությունն է ներկայացրել:

Ծառուկյանը երեքշաբթի օրը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նշենք, որ ԱԱԾ-ում երեք քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին։

ԲՀԿ-ականները շարունակում են պնդել՝ քրեական գործերը շինծու են, և Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Թարմացված

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը` 10:30: Այս մասին քիչ առաջ դատարանի շենքի մոտ լրագրողներին տեղեկացրեց Ծառուկյանը:

Կրկին անդրադառնալով իր հետ կապվող քրեական գործերին` նա ասաց.

«Լրիվ սուտ է, շինծու գործ է, ասել եմ` սա լրիվ սարքած գործ է, հունիսի 5-ին որ հայտարարել եմ, սարքած գործ է», - հայտարարեց ԲՀԿ նախագահը` հավելելով, որ երկրում ոչ մի խոստում չի կատարվել, և որ «երկիրն անդունդի մեջ է»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատ, Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon