Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը (ուղիղ)

Քաղաքական 17.06.2020   18:56   490

ժամը 19։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մեկնարկելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։

Դատարանի բակում է  «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի ու քաղաքական պատվեր է: Նրա խոսքով քաղաքական պատվեր են նաև ԲՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործերը:

Նշենք, որ դատարանի բակում են նաև ՀՅԴ և «Մեկ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունների անդամները, որոնք ևս նշեցին, որ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Գագիկ Ծառուկյանին:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Պապոյան, ԲՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon