Գագիկ Ծառուկյանը եկել էր ԱԺ ելույթ ունենալու համար

Քաղաքական 19.04.2019   13:03   244

Հատուկ եկել եմ ելույթ ունենամ, գնամ, ինձ սպասում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Այնտեղ իմ գործընկերները նախատեսել են բամբակի արտադրություն, որը սովետական միության ժամանակ եղել է: Ցեմենտի մասին որ այսօր խոսվում է, որևէ մեկին վիրավորելու բան չունեմ, բայց այսօր պետք է քննարկվի իրականությունը, ռեալացվի: Եկել եմ այդ թեմայով ելույթ ունենամ, որ գնամ»,-նշեց Ծառուկյանը:

Ծառուկյանը «Իմ քայլը» խմբակցությանը հիշեցրեց, որ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագծի ընդունումից հետո իրենք են լինելու հետևանքների պատասխանատուն:

Մի հատ Հրազդանի գործարանին զանգեք, տեսեք՝ ինչ ա կատարվում, կարողանում ե՞ն ցեմենտի ինքնարժեքը իջացնել։ Եթե «Իմ քայլը» որոշում ա, որ կլինկերը չհարկվի, եթե դրանով վաղը շինարարությունը կէժանանա, պատասխանատուն իրանք են, թող անեն, մեր ժողովուրդը 80 տոկոս ձայն ա տվել, պատասխանատուն «Իմ քայլն» ա, մենք առաջարկում ենք մեր տեսակետը, եթե չեն լսում, թող տենց անեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա ասաց.

«Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք հիմնականում ներդրումների հարցը և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon