Գագիկ Հարությունյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

Մարտի 1 11.04.2019   11:00   433

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հերքում է, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում, գրում է armtimes-ը:

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն նման ճնշումների մասին տեղյակ է, Գագիկ Հարությունյանը պատասխանել է.

«Ոչ, չի եղել ճշում, մենք ապրիլի 2–ին մի որոշում ենք կայացրել եւ մեր հանդիպումների ժամանակ այդ մասին պարբերաբար հիշեցնում ենք դատավորներին, որ եթե նման իրավիճակ կա, անպայման տեղյակ պահեք Բարձրագույն դատական խորհրդին՝ հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել: Մինչ այժմ նման հարցադրում չէր եղել, բացառությամբ վերջերս եղավ մի հարցադրում՝ կապված դարձյալ մամուլում հրապարակված տեղեկության հետ՝ քաղաքի դատարանի նախագահի եւ Վերաքննիչ դատարանի անդամի հեռախոսային զրույցի հետ: Եվ այդ հարցով քաղաքի դատարանի նախագահը դիմեց իրավապահ մարմիններին, այսօր գործ է հարուցված եւ գործ է քննվում: Իսկ եթե նման բան լինի, անպայման կարգապահական վարույթ կլինի»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, փաստաբաններ, ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մարտի 1-ի գործ, դատավորներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon