«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Gallup. Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է

Gallup. Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է

«Gallup» ինստիտուտը հրապարակել է քաղաքացիների ընկալումներով աշխարհի ամենաանվտանգ երկրների 2019 թվականի զեկույցը: Ըստ զեկույցի՝ Հայաստանում հարցվածների 89 %-ը պատասխանել է, որ իրենց անվտանգ են զգում: Սա փաստում է այն մասին, որ Հայաստանում ոչ թե վախի մթնոլորտ է տիրում, այլ անվտանգության զգացումի:

Սա շատ կարևոր զեկույց է, քանի որ որպես անվտանգ երկիր մենք հայտնվել ենք թոփ տասնյակում: Այս տարվա հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող երկրորդ զեկույցն է, որտեղ մենք առաջին տասնյակում ենք: Մյուսը` Freedom House-ի 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցն է:

Ի դեպ տարվա սկզբին հրապարակված մի շարք զեկույցներում Հայաստանը առաջընթաց էր գրանցել, իսկ արդեն տարեվերջյան զեկույցներում մենք առաջատար տեղերում ենք, որը վկայում է այն մասին, որ հեղափոխությունը գնալով էլ ավելի մեծ արդյունքներ է գրանցում, ինչպես և ակնկալվում էր:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

На изображении может находиться: текст