Գարեգին Բաղրամյան. Գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

Հայաստան 04.11.2019   19:00   139

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:  

«Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-ասաց Բաղրամյանն ու շեշտեց՝ հունվարի 1-ից գինը չի բարձրանա:

Նա նկատեց՝ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: Նունիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ:

«Եվ ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Ոչ միայն ընթացակարգային, այլ նաև օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ փոխվի»,-նշեց Բաղրամյանը:

Հարցին՝ ձմռանից հետո բարձրացում սպասե՞լ, թե՞ ոչ, Բաղրամյանը պատասխանեց՝ հետո արդեն կհասկանան, թե բանակցությունների արդյունքում ինչի կհասնեն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գազի սակագին, Գարեգին Բաղրամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon