Գախարիա. Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան

Պաշտոնական 11.06.2020   13:00   362

Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, այս մասին Վրաստանի կառավարության այսօրվա նիստին հայտարարել է այդ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։ 

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում եմ Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության և էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ Լիտվայի կառավարությունը նույնպես որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների խումբ ուղարկել Հայաստան։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։
 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Գիորգի Գախարիա, Հայաստա-Վրաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon