Գայանե Աբրահամյան. «Եվրանեսթ» ԽՎ-ում կարևոր արձանագրում

Պաշտոնական 19.06.2020   14:00   518

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Եվրանեսթ» ԽՎ-ում ԿԱՐԵւՈՐ արձանագրում.

Բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցանք հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը։

Կարևոր և հիմնարար այս փաստաթղթի առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է #ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։

Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլևԱրևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը:

Նշեմ, որ մեզ հաջողվել է բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներառելու փորձերը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն (բյուրոյի անդամ են ԱԼԳ երկրների պատվիրակությունների ղեկավարները եւ Եվրախորհրդարանի խմբակցություններից ներկայացուցիչներ) պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ։

Շեշտեմ, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ` մեկնաբանության մեջ, պաշտոնական թարգմանությունը կլինի առաջիկայում»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ՀԸԳՀ, «Եվրանեսթ», Գայանե Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon