«Գազպրոմ Արմենիա». 3 օրվա ընթացքում չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի

Պաշտոնական 22.04.2020   18:03   451

«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:

Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»:

Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բաժանորդները ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն, հայտնում է ՀԷՑ-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Գազպրոմ Արմենիա», անջատումներ, կոմունալ վճարումներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon