Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հատուկ ռեժիմ է սահմանվում

Պաշտոնական 21.04.2020   17:40   433

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վաղվանից սահմանափակումներ են կիրառվելու։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ, և այս պահի դրությամբ ունենք 39-ի հաստատված դեպք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Որոշման համաձայն` արգելելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։

Նշենք, որ Վարդենիսի հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի արդյունքը դրական է եղել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Գեղարքունիքի մարզ, Վարդնիս, հատուկ ռեժիմ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon