«Գլխավոր դատախազի անգործության հետևանքով անհետևանք է մնացել Հայելի.ամ-ի իրականացված առերևույթ պետական դավաճանությունը»

Խոսք 08.10.2019   10:50   188

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է, ԱՌԵՐևՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ

Երեկ, Հայելի.ամ կայքի ակցիայի պատճառով, Գլխավոր Դատախազի ցուցումով մեր դեմ հարուցվել է քրեական գործ, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հոդվածով:
Այսօր չորսս էլ ներգրավվել ենք,որպես կասկածյալ և մեր հանդեպ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ամենայն հավանականությամբ 09.10.2019-ին մեզ մեղադրանք կառաջադրվի:

Այս առումով հայտարարում ենք.

Մենք ոչ մի լրագրողի գործունեությանը չենք խոչնդոտել:
Գլխավոր Դատախազի անգործության հետևանքով անհետևանք էր մնացել Հայելի.ամ կայքի և նրա լրագրողի կողմից իրականացված առերևույթ Պետական Դավաճանությունը:
Հատուկ Գլխավոր Դատախազին պարզաբանենք,որ ինքը ոչ միայն ցուցաբերում է անգործություն, այլ նաև օժանդակում է առերևույթ Պետական Դավաճանություն իրականացրած անձանց:

Այսպես՝

05 հոկտեմբերի 2019 թ-ին Հայելի.ամ կայքում հրապարակվել է <<Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից>> խորագրով նյութ;

Նյութում ի թիվս այլոց, Հայելի.ամ կայքի լրագրող՝ անունով հանդես եկող անձը, թարգմանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի «Վալդայ» համաժողովում արցախյան հակամարտության մասին խոսքը, տեղադրել այն կայքում և տարածել:
Տեքստի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Թամարա Բագրատունու կողմից թարգմանված,մեջբերված և տարածված են Ալիևի հակահայկական, Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը խախտող հայտարարությունները:
Այլ կերպ ասած, Թամարա Բագրատունու կողմից թարգմանվել և տարածվել են Ադրբեջանական քարոզչամեքենայի արգասիքները:
Թարգմանելով և տարածելով այդ նյութերը Թամարա Բագրատունին փաստացի ակնհայտ օժանդակել է թշնամական Ադրբեջանին, իր վարած Հակահայկական քարոզչության մեջ:Դրանով էլ օժանդակել է Հայաստանի թշնամի պետությանը, ի վնաս Հայաստանի:
ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը ՝ Պետական դավաճանությունը, սահմանում է
Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Դիտարկելով Թամարա Բագրատունու վերը նշված գործողությունները ՔրՕրի 299-րդ հոդվածի հանցակազմի լույսի ներքո հարկ է արձանագրել, որ Թամարա Բագրատունու գործողություններում առերևույթ առկա է Պետական Դավաճանության հանցակազմը:
Վերջինս թարգմանել է Ալիևի խոսքը և տարածել այն,նյութը ունի մոտ 30 000 դիտում ՝ առկա է ուղղակի դիտավորությունը:
Ալիևի խոսքը ակնհայտ հակահայկական է, փաստացի սպառնում է ՀՀ տարածքային անվտանգությանը, վնաս է ՀՀ-ին և օգուտ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:

Ընդ որում. Տեղեկատվությունը Հայելի.ամ կայքում տեղադրված նյութի լայնորեն լուսաբանվել է Ադրբեջանական Հաքին.ազ և Մագին.ազ կայքերում:

Այսինքն առերևույթ առկա է Հայելի.ամ կայքի լրագրող Թամարա Բագրատունու կողմից, թշնամական Ադրբեջանի օգտին, Հակահայկական քարոզչություն կատարելու փաստը:

Սակայն չգիտես ի՞նչու այս ակնհայտ փաստերը չեն նկատվել ՀՀ Գլխավոր Դատախազ՝ Արթուր Դավթյանի կողմից:
Վերջինս առերևույթ պարտակել է Պետական Դավաճանության փաստը:
Ավելին, իր հովանավորության տակ է վերցրել առերևույթ Պետական Դավաճանություն իրականացրած անձանց և նրանց հանցագործությունը առերևույթ քողարկելու նպատակով քրեական գործ է հարուցել մեր նկատմամբ, փորձ անելով այդ կերպ լռեցնել մեզ ՝ Պետական Դավաճանությունը բացահայտած անձանց:

Այսինքն կարելի է արձանագրել, որ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը օժանդակում է, առերևույթ Պետական Դավաճանություն իրականացրած անձանց:

Հայկ Ստեփանյան
Դավիթ Հովհանիսյան
Սարգիս Մանուկյան
Արտակ Մարգարյան
»

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и текст

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հայելի», դատախազություն, Դավիթ Հովհանիսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon