«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գոռ Աբրահամյան. Զավեշտալի է հետևել politik.am-ի իմաստազուրկ ջանքերին

Գոռ Աբրահամյան. Զավեշտալի է հետևել politik.am-ի իմաստազուրկ ջանքերին

Զավեշտալի է հետևել politik.am-ի կողմից համառորեն մութ սենյակում չեղած կատու որսալու համառ և իմաստազուրկ ջանքերին:

Հերթական մանիպուլյատիվ հրապարակմամբ այս կայքն այսօր էլ փորձել է ինչ-որ հակասություններ գտնել Հայաստանում քաղաքական բանտարկյալներ լինել-չլինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հին ու նոր մտքերի ու հայտարարությունների միջև:

Պատկերացնել միայն կարելի է, թե լրագրությունը բանբասանքի վերածած և անհասկանալի, իսկ միգուցե նաև շատ հասկանալի շահերի ծառայի վերածված սույն կայքի խեղճ պատասխանատուներն ինչպիսի բծախնդրությամբ են քրքրել համացանցը՝ այդ չեղած հակասությունը հաստատող որևէ փաստարկ պեղելու համար, որը, բնականաբար, չգտնելով՝ ստիպված են եղել հրապարակման մեջ բավարարվել միայն մերկապարանոց ու անհիմն որակումներով՝ պարզապես հագուրդ տալու համար ինչ-որ բան ցանկացած գնով, անգամ էթիկական նորմերի խախտմամբ ասելու անհագ ցանկությունը:

Միայն գիտակցված ձևով կամովին ծառայի կարգավիակ ընդունած մեկը կարող է չեղած տեղում միանգամայն օրինաչափ երևույթների մեջ անպայման ծառայություն փնտրել, թերևս, փորձելով փոխհատուցել սեփական կարգավիճակից բխող բարդույթավորվածությունը: Միայն թե նույնքան օրինաչափորեն դրա արդյունքում միշտ ստացվում է դասական «արջին մատուցված ծառայություն»:

Հակառակ պարագայում այդ «քերթվածքի» հեղինակները պարտավոր էին խոստովանել, որ խնդրո առարկայի վերաբերյալ իր գնահատականներում ՀՀ ներկայիս գլխավոր դատախազը երբեք չի սխալվել, և չկա հակառակն ապացուցող որևէ փաստ:

Տխուր է, իհարկե, բայց նաև շատ ծիծաղելի է հետևել իրեն լեռ երևակայող «բլրակի» կողմից մուկ երկնելու այս խղճուկ ակտին:

 Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան