Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

Հարցազրույց 19.02.2020   16:00   1523

Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:

«Ադրբեջանի մասով խնդրել ենք, որ դատարանն արձանագրի կյանքի իրավունքի խախտում: Շեշտադրվում է այն, որ Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը: Նաև հարցեր ենք դրել այն մասին, որ ներում շնորհելը և ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Դա շատ կարևոր նշանակություն ունեցող հարցադրում է: Դրա արդյունքում պետք է հասնենք միջազգային դատական ատյանի կողմից հակահայկական խտրականության արձանագրմանը, ցույց տալով, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է որպես պետություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետևողական են լինելու Հունգարիայի դատարանի վճռի կատարմանը, այսինքն՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հետ ուղարկվի պատիժը կրելու:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սիրանույշ Սահակյան, Գուրգեն Մարգարյան, ադրբեջան, Ռամիլ Սաֆարով, ՄԻԵԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon