Գույքահարկը կավելանա (տեսանյութ)

Պաշտոնական 27.05.2020   12:23   550

Կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքահարկի պոտենցիալը 4,3 անգամ կաճի:

«Սա նշանակում է,որ հնարավորություն կստեղծվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 միլիոն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում և հիմա առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նախագիծը կարևորագույն ռեֆորմ է։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան, կառավարություն, գույքահարկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon