The Guardian. Խաչքարերի մասին

Մամուլ 02.03.2019   09:25   221

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

21-րդ դարի մշակութային մաքրման ամենանշանակալի արշավը, հավանաբար, կգրանցվի ոչ թե Սիրիայում, այլ շատ ավելի պակաս անտեսված տարածքում՝ Անդրկովկասյան բարձրավանդակում, գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում է պարբերականը, վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «մաքրմամբ»:

Զեկույցի հեղինակներ Սայմոն Մաղաքյանն ու Սառա Փիքմանը նշում են, որ մշակութային և կրոնական արտեֆակտների այդ ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի պայթեցմանը:

Մաղաքյանը, որը դասավանդում է քաղաքագիտություն Դենվերում, անվանում է դա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանություն»:

Նա մեծացել է՝ լսելով պատմություններ իր հոր մասին, որն այցելում էր հիանալի և առեղծվածային տեղանքը՝ Ջուլֆա անունով:

Նախիջևանի տարածքում, Արաքս գետի ափին գտնվող այդ տեղանքը միջնադարյան դամբարանատեղի էր՝ աշխարհում ամենախոշոր հայկական գերեզմանատունը: Այդ վայրն այցելող ճանապարհորդները՝ սկսած ճիզվիտ վանական Ալեքսանդր դե Ռոդից մինչև բրիտանացի դիվանագետ և գրականագետ Ուիլյամ Օուսլին, վկայում էին այդ տեղանքի արժեքի մասին: Դամբարանատեղիում կար 10 000 խաչքար՝ 6-րդ դարի ժամանակաշրջանին պատկանող: Համաձայն հայկական ավանդույթների՝ վարդագույն-կարմրավուն կամ դեղին խաչքարերի վրա պատկերված են խորհրդանիշեր և պատկերներ, որոնք վերածում են խաչքարերը բարձրագույն մակարդակի մշակութային կոթողների:

«1920 թվականին, երբ Խորհրդային Միությունը հռչակեց Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար հանրապետություններ, տասնամյակներ շարունակ թալանի հետևանքով պահպանվել են շուրջ 3 000 խաչքարեր: Իսկ վանդալիզմի գործողությունները հանգեցրել են նրան, որ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարգադրել էր պահպանել մշակութային այդ հուշարձանները»,- գրում է պարբերականը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         The Guardian, Խաչքար, ՅՈՒՆԵՍԿՕ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon