Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Պաշտոնական 09.03.2020   19:30   371

Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը Գյումրիում ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին:

43-ամյա կինը մահացել էր, իսկ 13-ամյա աղջկա վիճակը ծանր է, նա այսօր առաջին անգամ սկսել է ինքնուրույն շնչել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դաժան ծեծ, սպանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon