Գյուրջինյան. «Եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից»

Ճեպազրույց 20.02.2019   14:01   219

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Այդ դրույթներից է անհրաժեշտ պայմանների ստեղծումը հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Մյուս դրույթը կապված է հեռուստաեթերի լեզվի հետ: Նշվում է, որ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։

Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և Սփյուռքում:

«Եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Այսօր մեկ-երկու հեռուստաալիքի եթերով ենք կարողանում պատշաճ հայերենով մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտել կամ ճանաչողական հաղորդումների հետևել: Մենք պետք է աջակցենք, համագործակցենք հեռուստաընկերությունների հետ: Նրանք զգում են մեր շնչառությունն իրենց թիկունքին: Եթե նախկինում մեր կառույցը պատժիչ ջոկատի դեր էր կատարում, ապա այսօր մենք գործընկեր ենք, աջակից ենք: Մեր նպատակը հայերենի տարածումն ու զարգացումն է»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նկատեց, որ իրենց ամփոփագրերին հեռուստաընկերությունները սովորաբար դրական են արձագանքում:

Անդրադառնալով եթերում հնչող խնդրահարույց հարցերին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ այդ տեսանկյունից առաջին տեղում սերիալներն են: Նրանց լեզուն անորակության սանդղակով առաջնագծում է: Ինչ վերաբերում է ամենատարածված սխալներին, ապա Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դրանք կարելի է տեսնել կոմիտեի հորդորակների միջոցով, որոնք պարբերաբար հրապարկվում են կայքերում, թերթերում: Տպագրում է նաև Հայաստանի Հանրապետություն օրաթերթը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Գյուրջինյան, Լեզվի կոմիտե

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon