«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՀԱԿ անդամները հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը (տեսանյութ)

ՀԱԿ անդամները հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսը, ավանդույթի համաձայն, Մարտի 1-ի զոհերի հիշատակին  հարգանքի տուրք մատուցեց:  Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ՝ ՀԱԿ-ը այցելեց և ծաղիկներ խոնարհեց Տիգրան Խաչատրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի շիրմաքարերին:

Լևոն Զուրաբյանը վերհիշելով 11 տարի առաջ տեղի ունեցածը նշեց.

«Մենք բոլորս գնացել էինք պայքարելու մեր իրավունքների, ազատության, երկրի ժողովրդավարության, Սահմանադրության հաստատման համար, բայց այդ պայքարում մենք ունեցանք ծանր կորուստներ»:

 Զուրաբյանը նշում է, որ այսօրվա իրավապահ մարմինները  Մարտի 1-ի գործի ամբողջովին բացահայտումը կիրականացնեն:

«Վերջապես դադարեցվել է իրավապահ մարմինների կողմից այս հանցագործությունների պարտակումը և կոծկումը: Շատ դժվար է պատկերացնել, որ գործը ամբողջությամբ բացահայտված է, ըստ երևույթին դատարան ուղարկված են այն գործերը, որտեղ արդեն ամեն ինչ պարզ է, ապացույցները ձեռք են բերված, բայց վստահաբար շատ փաստեր դեռ կարիք ունեն ավելի լուրջ ուսումնասիրության»:

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը որդու շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո, դիմելով որդուն ասաց.

«Ինչ արել ես, լավ ես արել, էդ պառկած տեղդ էլ չփոշմանես...»:

Դերասան Հովհաննես Ազոյանը նույնպես ՀԱԿ անդամների հետ այցելեց զոհվածների շիրմաքարերին,փոխանցում է a1plus-ը:

Նշենք, որ ժամը 17:30 -ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվում