ՀԱԿ ներկայացուցիչ. Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ ստում է

Մարտի 1 02.02.2019   20:30   803

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բոլոր հնարավոր փաստերն ու իրողությունները ապացուցում են, որ բանակը 2008-ի արյունալի իրադարձություններում ներգրավվել է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հրամանով: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը` հակադարձելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին:

«Այն իրողությունները, որ հետագայում եղել են` մինչև Քոչարյանի պաշտոնավարման ավարտը, ակնհայտ ցույց է տալիս մի բան, որ բանակի ներգրավումը և բանակը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակցությունը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի հրամանով», - ասաց Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հրամանի մասին.

«Հերթական սուտն է, որովհետև չի կարող Զինված ուժերը պաշտպանական շրջաններից, սահմանից Զինված ուժերը տեղակայում փոխեն դեպի մայրաքաղաք, և դրանից տեղյակ չլինի Գերագույն գլխավոր հրամանատարը։ Չէ՞ որ էդ հրամանով սահմանվել են պաշտոններ, սահմանվել է, ասենք, հակասահմանադրական Երևանի կայազորը, որը չկա Սահմանադրությամբ կամ Պաշտպանության մասին օրենքով, չկա Երևանի կայազոր հասկացություն։ Սա արդեն բանակում կառուցվածքային փոփոխություն է։ Չէր կարող Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել, որ կազմավորվում է Երևանի կայազոր, որի տակ դրվում են այս հրամանով նշված զորամիավորումների շտաբներ, հրամանատարներ, անձնակազմ և այլն»։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ եթե ընդդիմության կողմից քաղաքական գործընթացներում բանակը ներգրավելու կասկածներ անգամ լինեին, ապա 2008-ին այս մեղադրանքներով քրեական գործերի պակաս չէր լինի:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականի մարտի 1-ին հարուցված քրեական գործով, իրենց կողմից իրենց օպերատիվ աշխատողներն էին, իրենց քննիչներն էին, իրենց դատախազներն էին, ընդդիմության առաջնորդներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդպիսի բովանդակությամբ։ Անգամ որևէ խոսք չի եղել դրա մասին։ Պատկերացրեք, եթե լինեին այդպիսի գործողություններ, ինչպիսի մեղադրանքներ կառաջադրվեին այն ժամանակ։ Ընդամենը Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ բանակցում են պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի հետ, որպեսզի բանակը չներգրավվի։ Շատ կարևոր արտահայտություն կար էդ խոսքում՝ նրանք իրենց հայտարարում էին Ազատության հրապարակում կանգնած ժողովրդի անվտանգության երաշխավորը», - ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է բանակի չեզոքությունը պահպանելու՝ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին, ՀԱԿ անդամը հիշեցնում է․

«Ակնհայտ ստեր են, ասեմ, թե ինչու. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրության հրամանագրով ամսի 1-ին, արդեն իր հրամանագրով բանակը ներգրավել է քաղաքական գործընթացին, որի սահմանադրական իրավասությունները չի ունեցել»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Արմեն Խաչատրյան, 0038 հրաման, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon