«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հակառակորդը ականանետ է կիրառել Ակնայի ուղղությամբ

Հակառակորդը ականանետ է կիրառել Ակնայի ուղղությամբ

Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ, Ռազմինֆոյին hաղորդել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։

«Հրաձգությունն իրականացվել է մարտի 13–ին կես ժամվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ հայկական դիրքերի ուղղությամբ 9 արկ է արձակվել։ Հայկական կողմը կորուստներ չունի», – ասաց Հասրաթյանը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն