«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հակոբ Հակոբյան. Բոլոր սև գործերի հետևում Աղվան Հովսեփյանն է

Հակոբ Հակոբյան. Բոլոր սև գործերի հետևում Աղվան Հովսեփյանն է

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ.

-Ռոբերտ Քոչարյան․նրան բռնել-բաց թողնել չի, բայց նա հայտարարում է, որ իր դեմ վենդետա է իրականացվում, իսկ փաստաբաններն էլ դիմում են ՄԻԵԴ։

-Ռոբերտ Քոչարյանը, բնական է, դա պետք է ասի, ճար չունի։ Ու ոչ միայն Քոչարյանը, այլ Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը․․․ էսօր Վահագն Հարությունյան են բռնում․․․ Ես հիշում եմ, որ երբ Վահագնը եկավ հերթական անգամ կալանք երկարացնելու, ես իրեն ասացի՝ Վահագն, դու ո՞վ ես, որ ստեղ խնդիր լուծես, քննչական խմբի ղեկավար ես, բայց դու կատարածու ես․․․ իրեն ինչ հրահանգ տվել են, էն էլ կատարել է։ Էս ամեն ինչի հետևում Աղվան Հովսեփյանն է կանգնած եղել, բոլորը դա գիտեն։ Հանրապետության բոլոր սև գործերում ինքն էլ էր, ոստիկանությունն էլ էր իրեն ենթարկվում։ Ինքն էր էդ սիստեմի կուրատորը, իրան որ բռնեցին, մի քանի ժամվա մեջ սաղ բացվելու է։ Քոչարյանն էլ իրեն ուղիղ ցուցում տվողն էր, առանց դրա Աղվան Հովսեփյանի ինչի՞ն էր պետք իր վրա արյուն վերցնելը։ Եթե մայիս ամսին իմ թվարկած մարդկանց բոլորին կալանավորած լինեին, այսօր ամեն ինչ իր հունով կգնար։ Ու« Մարտի 1-ն » էլ կբացահայտվեր, « Հոկտեմբերի 27»-ն էլ, բոլորը կգնային , կգրեին․․․ Ու Սերժ Սարգսյանի հերթն էլ կգա, համոզված եմ։ Նիկոլը համբերատար, կամաց-կամաց անելու է, ժամանակի խնդիր է։ 20 տարի էս համակարգն է եղել, ամբողջը՝ «կոմպրոմատների վրա»։

-Դերերն այս ընթացքում փոխվել են, նախկինում Դուք էիք անազատության մեջ, հիմա հնարավոր է՝ իրենք հայտնվեն ճաղերի հետևում։ Հանդիպե՞լ եք։ Կամ հանդիպելու դեպքում ի՞նչ ունեք ասելու։

-Ոչ մի բան, կնայեմ իրենց աչքերին․․․ ու նորմալ է՝ ինչ ցանել են, էն էլ հիմա պետք է հնձեն։ Իրենք մեր նկատմամբ չէ միայն, որ շատ վատ բաներ են արել, իրենք ամբողջ ազգը գաղթական են սարքել։ Դեռ մինչև հիմա ամբողջ համակարգը Հանրապետականին է ծառայում․ հարկային, մաքսային, մի հատ նախարար է փոխել, ներքևի օղակները սաղ իրենք են․․․ դատախազություն։ Ու մի մտավախություն ունեմ, որ նրանք էլի սև գործեր չանեն, իրավիճակ չփոխեն, Փաշինյանին չվնասեն։ Հիշենք՝ 99-ին «Միասնություն» դաշինքը եղավ, հետո Հոկտեմբերի 27-ից հետո իրենց պատգամավորներին վերբովկա արեցին, տարան։ Ու եթե աշխատեն, կարանան իրեն վնասեն, նույն ՔՊ-ի պատգամավորների 90 տոկոսը կանցնի Հանրապետականի կողմը։ Կա պլաստիլինից զանգված, որը կարող է անընդհատ փախնի։ Մենք սա տեսել ենք, նույն բանը տեսել ենք 98-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում