Համահայկական ամառային 7-րդ խաղեր (ուղիղ)

Հայաստան 06.08.2019   21:06   212

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը Ստեփանակերտում:

«Հանրապետական» ստադիոն են ժամանել 145 քաղաքների պատվիրակությունները: Մեծ պատվիրակությունով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ:

Ամենահեռավոր պատվիրակությունը Ավստրիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատվիրակությունը Շվեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատվիրակությունը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երեւանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177:
Պատվիրակությունների շքերթը տեւելու է 1,5 ժամ, մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Խաղերի ջահը վառելու են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու:

Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից:

Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է: 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Համահայկական 7-րդ խաղեր, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon