Համանախագաներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները»

Արցախ 31.03.2020   20:07   962

azatutyun.am-ը տեղեկացնում է. Ղարաբաղում այսօր տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։

Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությունում նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին և տարրերին համապատասխան։

«Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան համակարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», - ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Եվրամիությունն այսօր  հայտարարություն է տարածելԼեռնային Ղարաբաղում  անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապացությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         համանախագահներ, Արցախ, ԼՂ, ընտրություններ, ԵԱՀԿ ՄԽ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon