Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը

Կարևոր 16.03.2020   13:31   432

Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին 16.03.2020թ. դրությամբ․

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:

Այսպես`

1. Քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.580.349:

2. Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից ժամանակավորապես հանված և քվեարկության օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 1.471:

3. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 38:

4. Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածների թիվն է` 0:

5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 0:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հանրաքվե, ՍԴ, ընտրողների թիվը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon