Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա

Պաշտոնական 25.05.2020   13:31   547

Հայաստանում պարերտատունը քննարկել է տարբերակ՝ դիմակները հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով ավելի էժան գնով վաճառել: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Մարզերում արդեն երրորդ միջնորդն է հայտնվում: Պարետատան նիստին երեկ քննարկել ենք և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,-ասաց Գևորգյանը:

Նա նաև նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է անում:

«Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիսի ժամանակահատվածը, քանի որ դեկտեմբերին դիմակի գների մասով, կարծեք թե, խնդիր չկար, համեմատել ենք բոլոր 7 խոշոր ըներությունների մարժաները և գնային քաղաքականությունը: Եվ նախնական ունենք հետևյալ պատկերը՝ ներկրման արժեքը մոտ տասն անգամ թանկացել է: Բայց բացի ներկրման արժեքի թանկացումից, մանրածախ վաճառքի վրա կիրառվող մարժաների չափը ևս մեզ անհանգստացրել է: Դրա հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարելու»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դա չեն կարող մի քանի օրվա ընթացքում իրականացնել, ուսումնասիրում են ողջ շուկան: 

Նշենք, որ Հայաստանում պաշտպանիչ դիմակների գները հասնում են մինչև 250-300 դրամի:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղամ Գևորգյան, կորոնավիրուս, դիմակներ, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon