Հանրային վայրերում ծխելն արգելող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Կարևոր 10.12.2019   14:30   604

ՀՀ Ազգային ժողովը հանրային վարյերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 15-ը։

Ըստ նախագծի՝ «արգելվում է ծխել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից»։

Նշվում է, որ օրենքի «նախագիծը կարևորում է բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ծխելն արգելող օրինագիծ, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon