Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ

Պաշտոնական 18.03.2020   22:06   523

«Չնայած այն հանգամանքին, որ ամեն օր կորորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է, սակայն նրանցից 80-90 տոկոսը կապված է երկու օջախի՝ էջմիածնի և արտադրամասի  հետ»,- այսօր Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա հավաստմամբ՝ համաճարակաբանական տեսակետից շատ  հասկանալ, որ այս օջախներից դուրս, այլ դեպքեր չեն արձանագրվել, ինչը սակայն դեռ չի նշանակում, որ առաջիկայում նոր օջախներ չեն կարող բացահայտվել:

Արսեն Թորոսյանը ընդգծեց,  որ 100-ից ավել դեպքերի մեջ չկան այնպիսիք, ում հիվանդությունը իր կյանքին վտանգ է սպառնում, շատերը նույնիսկ տաքություն չունեն, իսկ երկու թոքաբորբով հիվանդների վիճակը լավանում է՝ 7 օր հետո կրկին ռենտգենն հետազոտոթյուն կիրականացվի:

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon