«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան.«Արցախը Հայաստան է և վերջ» միտքը հակասում է Արցախի հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությանը

Հարութ Ուլոյան.«Արցախը Հայաստան է և վերջ» միտքը հակասում է Արցախի հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությանը

«Արցախը Հայաստան է և վերջ»: Երբ այս միտքը 30 տարի առաջ Լեոնիդ Ազգալդյանն էր ասում, դա հասկանալի էր, բայց երբ 7 տարի առաջ Սերժ Սարգսյանն էր դա թմբկահարում, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, ապա այն արդեն վերածվում է անհեթեթության: Եթե մենք 30 տարի անց պետք է ինքներս մեզ համոզենք, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ուրեմն մեզ հետ «մի բան էն չի» հաստատ:

Եթե «Արցախը Հայաստան է և վերջ» ու դա ներքաղաքական դեմագոգիա չէ, ապա հենց վաղը ԱԺ արտահերթ նիստ գումարեք ու Արցախը հայտարարեք ՀՀ մաս: Մեր օրերում «Արցախը Հայաստան է և վերջ» մտքի թմբկահարումը նույնպիսի անհեթեթ տավտոլոգիա է, ինչպիսին «Հայը պետք է հայ լինի»-ն:

«Արցախը Հայաստան է և վերջ» միտքը երբեք չի կարող միջազգային հանրությանն ուղղված մեսիջ լինել, քանի որ այն ուղղակիորեն հակասում է Արցախի հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ու «ապացուցում» է Ադրբեջանի այն պնդումները, թե Արցախի հարցը տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե մենք կարող ենք թքած ունենալ Ադրբեջանի կարծիքի վրա, ապա միջազգային հանրության կարծիքի վրա դժվար թե կարողանանք թքել: Եթե դա էլ ենք կարող, ապա այդ դեպքում նույնպես` բա էլ ի՞նչն է խանգարում օր առաջ Արցախը Հայաստանի մաս հայտարարելուն:

Իսկ եթե «Արցախը Հայաստան է և վերջ» միտքն ուղղված է «որոշ շրջանակների» դեմ, ովքեր փորձում են Արցախը ծառայեցնել իրենց անձնական շահերին, ապա այս դեպքում «իրերն իրենց անունով կոչելու» փոխարեն խնդրին «համազգային բնույթ» տալը նույնպես անհեթեթ է: Պոպուլիստական հայտարարություններով արթնացրած համազգային էմոցիաները կարելի է օգտագործել «այդ շրջանակներին» ճնշելու նպատակով, սակայն պոպուլիստական հայտարարություններից ձերբազատվելը չափազանց դժվար է լինելու:

Կոռուպցիայի դեմ պայքարելուց առաջ նախ պոպուլիզմից է պետք հրաժարվել:

Հարութ Ուլոյան