«Մեր պետության հիմնադիր հայրերն են Լևոնը, Վանոն, Բաբիկը, Վազգենը: Իսկ դուք կմնաք պետություն կործանող մկլեզներ»
Ինչքան էլ ոմանք պայթեն-տրաքվեն «հիմնադիր նախագահ» բառերից, վաղուց ժամանակն է հասկանալու, որ ոչ միայն նախագահն է հիմնադիր, այլև նրա թիմից մի շարք այլ անձինք ևս։ ԱՄՆ-ն, օրինակ, այդ մարդկանց անվանում է «պետության հիմնադիր հայրեր»։ Եվ ոչ ոք դրանից չի ընդվզում, ինչ է թե՝ Լինկոլնի մորուքը դուրը չի գալիս, կամ Ջեֆերսոնի խասիաթն իր խասիաթից տարբեր էր։
Եվ ուրեմն, պայթել-տրաքվելով կլինի, թե սիրով կամ մի կերպ դիմանալով, մեր պետության հիմնադիր հայրերն են Լևոնը, Վանոն, Բաբիկը, Վազգենը և էլի մի քանիսը։ Ուր էլ թաղեք Վանոյին, արտասահմանում էլ թաղվի, Վանոն պետության հիմնադիր հայրերից է։ Իսկ դուք կմնաք պետություն կործանող մկլեզներ։
Հա, մեկ էլ` ոչ մեկի մտքով չի անցել այս մարդկանց անունով կոչելու համար զորք հանել կոչողի դեմ: Ինչպիսի՜ դատարկապորտ պատուհասներ պիտի լինեին` նման բան անելու համար: