Հաստատվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստան 12.02.2020   13:00   116

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 16 մարդ՝

  • ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,
  • ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
  • Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
  • ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,
  • ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը,
  • ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը,
  • ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը,
  • ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը,
  • իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը,
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը,
  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

Որոշման մեջ նշվում է. 

1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հանրաքվե, սահմանադրական փոփոխություններ, մասնագիտական հանձնաժողով, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon