Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Ս. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրը
- Ծնունդով քաղկեդոնացի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր: Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը: Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից: Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը, Քրիստոսի հավատքին են գալիս նաև զորականի 49 ընկերները և Կալիստրատոսի հետ միասին նահատակվում:
- Ղունկիանոս քահանան հայտնի է իբրև վարդապետ, քրիստոնեության քարոզիչ: Երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թվականին: Ղունկիանոս քահանային է վերագրվում Նոր Կտակարանի հունարեն սրբագրված թարգմանությունը, որը գործածվում է առ այսօր:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-11, 2023-07-03, 2024-06-24, 2025-07-14, 2026-06-29, 2027-06-21, 2028-07-10, 2029-06-25, 2030-07-15։