Հայ ազգային կոնգրեսը հետամուտ է լինելու «2008-ին ապօրինի դատապարտված անձանց արդարացմանը» (տեսանյութ)

Կարևոր 10.08.2019   11:00   214

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դատախազությունը շարունակելու է 2008թ. մարտյան արյունալի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում պարտադիր նոր վարույթ հարուցելու և նախկինում կայացված դատավճիռները վերանայելու, գործերը նոր քննության ուղարկելու գործընթացը:

Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս մասին գլխավոր դատախազը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի և հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2008-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող քրեական գործերով կայացված այն դատավճիռները բողոքարկելու հնարավորություններն ու մեխանիզմները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ բավարար փաստական տվյալներ:

«Գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում նշել է, որ գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես իրավական հարթությունում՝ քրեադատավարական ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ: Այդ նպատակով դատախազությունում ուսումնասիրություններն սկսվել են ավելի վաղ», - պատմեց Խաչատրյանը:

2008-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց՝ պատրաստակամություն են հայտնել դատախազությանը փոխանցել իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը:

«Եկանք այնպիսի պայմանավորվածության, որ այդ ճանապարհները երեքն են՝ դրանք նոր հանգամանքներն են և նոր երևան եկած հանգամանքները, դրանք դատական սխալի հիմքով բողոքարկման վարույթներն են և երրորդ ճանապարհը՝ երբ որ խախտվել է արդարադատության բուն էությունը և տեղի է ունեցել արդարադատության չարաշահում: Այդ երեք ճանապարհներով մենք առաջիկայում կփորձենք նորից սկսել 2008-ին ապօրինի դատապարտված անձանց արդարացման գործընթացը», - նեց Արմեն Խաչատրյանը:

Օրերս առաջին ատյանում սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությունը: Անցած տարի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ: ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը դատարանը ամբողջովին բավարարել էր և գործն ուղարկել նոր քննության։ Սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար մեղավոր ճանաչված Սաղաթելյանը արդարացում է պահանջում:

Դատախազությունը նաև միջնորդություն էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ճանաչելու Մարտի 1֊ի արյունալի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված Արամ Բարեղամյանի անմեղությունը։ Նրա դեմ տասը տարի առաջ ցուցմունք տված անձը նոր ցուցմունք է տվել: Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:

Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Մինչդեռ, Բարեղամյանը պնդել և շարունակում է պնդել՝ ինքը ոչ մեկին մարմնական վնասվածք չի հասցրել:

«2008թ․ մարտի 1-ին առաջին մարդն եմ, որ եկել եմ հիվանդանոց՝ ժամը 7:10: Իմ գլուխը ջարդել են հենց առավոտ շուտ: Այդպես՝ կարը գլխիս, ենթարկվել եմ նաև խոշտանգման: Ես ավելին ասեմ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 15 օր իմ գլխի կարը չէին էլ քանդում: Քանդեցին այն ժամանակ, երբ որ Եվրոպայից բարձրաստիճան հյուրեր եկան, ինձ ուզում էին տեսնեին, էդ ժամանակ րոպեների ընթացքում բժիշկը բերել է՝ հենց անմիջապես խցում քանդել են», - պատմում է նա:

Ավելին՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր Պետրոսյան, Մուշեղ Սաղաթելյան, ՀԱԿ, ՄԻԵԴ, Մարտի 1-ի գործ, Արմեն Խաչատրյան, Արամ Բարեղամյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon