«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը (տեսանյութ)

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը (տեսանյութ)

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը հսկում են հայ և ռուս սահմանապահները։ Սա այն ճանապարհահատվածն է, որն անցնում է, այսպես ասած, վիճարկելի տարածքով։

«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։  Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով»,- տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հատուկ հսկիչ անցագրային կետում հայ սահմանապահները 24-ժամյա ծառայություն են իրականացնում։ Հատուկ հսկիչ անցակետեր են տեղադրվել։Ստուգում են քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, զննում են ավտոմեքենան՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու, դրանց շրջանառությունը բացառելու համար։ Շփման գծի մի կողմում տեղակայվել են հայ սահմանապահները, մյուսում՝ ադրբեջանցի։ Սահմանապահները հորդորում են ճանապարհից չշեղվել ու լինել զգոն, բնակիչներին էլ՝ չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր պարեկություն են անում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Հայաստանի քաղաքացիներին հատուկ հեռախոսահամարներ են բաժանում՝ արտակարգ դեպքերում զանգահարելու համար։