Հայ ընտանիքների պատմությունների թանգարան ԱՄՆ-ում (տեսանյութ)

Հայեր 28.11.2018   21:00   196

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սա հատուկ թանգարան է, թանգարան, որի նմուշները ներկայացնում են ոչ միայն արվեստի եւ պատմական արժեք այլեւ՝ մարդկային ճակատագրերի լուռ պահապաններ են, պատմում է Ամերիկայի հայկական թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը.

«Ամերիկայի հայկական թանգարանը եզակի հաստատություն է, քանի որ այստեղ պահպանվող նմուշները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել հիմնականում ցեղասպանությունը վերապրած ընտանիքների կողմից եւ դրանք պատմում են այդ ընտանիքների պատմությունները»:

Թանգարանի նմուշները եզակի են ՝ յուրաքանչյուրն իր ուրույն անցյալով, պատմում է թանգարանի աշխատակից Բերջ Չեքիջյանը: Նմուշներից մեկը 1735 թվականի հսկայական եկեղեցական սկուտեղն է, որը օգտագործվում էր Սիսի հայ կաթողիկոսարանում: Սկուտեղը եզակի նմուշ է՝ հայերեն փորագրված աղոթքների հետ միասին դրա վրա պատկերված է Հիսուսը 12 առաքյալներով:

«Ջարդերի ժամանակ երիտասարդ մի տղա այն իր ուսերի վրա Սիսից, Կիլիկիայից տարել հասցրել է մինչեւ Սիրիա: Մոտ երկու շաբաթ իր ուսերի վրա տարել, փրկել է կործանումից», - պատմում է Չեքիջյանը:

Ցեղասպանության մասին պատմող նմուշների պատմությունները միշտ չէ, որ հաջող ավարտ ունեն: Թանգարանի առանձին հատվածում ստեղծված է նմուշների հավաքածու, որը ներկայացնում է Դեր Զոր անապատի պատկերը՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Այստեղ յուրաքանչյուրը չէ, որ կհամարձակվի մտնել:

Այստեղ է Դեր Զորի անապատում մահացած հայ երիտասարդ տղայի տարազը եւ մարդկային մասունքներ, որոնք թանգարանին էին փոխանցվել ամերիկյան միսիոներների կողմից: Այստեղ է նաեւ ժողովրդի արժեքները խորհրդանշող ավետարանը, որը փախչող հայերը փորձում էին փրկել:

«Այս Ավետարանը իր հետ մինչեւ Դեր Զորի անապատ է հասցրել մի հայ կին, ով զոհվել է անապատում, սակայն նրա կողմից փրկված ավետարանը պահպանվել է»:

Տարիներ անց այս ավետարանը գտել, տեղափոխել են Հալեպ, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ փոխանցել են Ամերիկայի հայկական թանգարանին:

«Ամեն ինչ, ինչ ունենք այստեղ, ջարդերից ազատված մեր պատմության նմուշներ են, որ կապում են մեզ մեր անցյալի հետ», - նշում է թանգարանի աշխատակիցը:

«Ամերիկայի ձայնի»  փոխանցմամբ, Ամերիկայի հայկական թանգարանն ունի ԱՄՆ-ում հայկական գորգերի, արվեստի ու արհեստի գործերի ամենահարուստ հավաքածուն: Հայկական ավանդական սպասքից մինչեւ «Դոկտոր Մահ» Ջեք Գևորգյանի վրձնի կտավներ, Մարաշի գորգերից մինչեւ Ուրարտուի մետաղադրամ, եզակի փաստաթղթերից մինչեւ Յուզուֆ Քարշի լուսանկարներ: Թանգարանի կենտրոնական նմուշներից է 1207 թվականի մագաղաթե ձեռագիր Նոր Կտակարանը:

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջեք Գևորգյան, Հայոց ցեղասպանություն, «Ամերիկայի ձայն», ԱՄՆ, հայկական մշակույթ, թանգարաններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon