Հայաստանի առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով

Պաշտոնական 31.03.2020   13:02   506

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին:

Զեկուցվել է, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:

Այնուհետև քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառոնավիրուս, Արսեն Թորոսյան, առողջապահության նախարարություն, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon