Հայաստանի ղեկավարների ԱՄՆ կատարած այցերի հետքերով (տեսանյութ)

Հայաստան 22.09.2019   15:11   447

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1994 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական և պաշտոնական այցով այցելեց ԱՄՆ: Սա հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության միակ պետական և պաշտոնական այցն է առայսօր: Հետագա բոլոր այցերը աշխատանքային էին

1994 թվականի օգոստոսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեց Միացյալ Նահանգներ: Այցն, ըստ այդ օրերի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի, աննախադեպ էր:

«Այդ այցը մնում է միակն առայսօր, որ եղել է պաշտոնական: Այցը եղել է հետաքրքիր ձևով կազմակերպված, որովհետև իր մեջ պարունակել է պետական այցի արարողակարգային բոլոր էլեմենտները և այսպիսով այն կարող ենք անվանել ոչ միայն պաշտոնական, այլև պետական»,- ասում է Շուգարյանը:

Հայաստանի պատվիրակությունը այդ օրերին հյուրընկալվեց Սպիտակ տան մոտ գտնվող հյուրատանը՝ Բլեյր Հաուսում, ուր սովորաբար ամերիկյան վարչակազմը հյուրընկալում է պետական այցով ժամանած հյուրերին: Պաշտոնական հանդիպումներից զատ Հայաստանի պատվիրակության պատվին Սպիտակ տանը նախագահ և առաջին տիկին Քլինթոնների անունից կազմակերպվեց ընդունելություն 300 հյուրերի մասնակցությամբ:

Այդ օրերին ամերիկյան կողմից նախագահների հանդիպումը թարգմանող ամերիկահայ Կարեն Եղբայրյանը հիշում է, որ նախագահների հանդիպումը տևեց շուրջ երկու-երեք ժամ:

«Ամեն ինչ պաշտոնականության կարգով էր: Աշխատանքները նախապես արված էին , իսկ համաձայնագրերը՝ նախապատրաստված հանդիսավոր ստորագրության համար: Պաշտոնականություն կտիրեր, բնականաբար: Քլինթոնը շատ ավելի մարդամոտ էր, քան Տեր-Պետրոսյանը»,- հիշում է Եղբայրյանը:

Հետագա տարիներին Հայաստանի այլ ղեկավարներ ևս այցելել են ԱՄՆ: Այդ այցերը հիմնականում եղել են աշխատանքային:

Հայաստում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը դժվարանում է ասել, թե ինչու երկար ժամանակ հայ-ամերիկյան հարաբերություններում բացակայում է պետական բարձրաստիճան այցելության և այդ շրջանակում հանդիպման փաստը:

«Նախագահական բարձագույն մակարդակի հանդիպման կազմակերպումը միշտ շատ բարդ է: Դժվարանում եմ կանխատեսել, թի ինչ գործոններ կարող են ազդել, որ նման այց կազմակերպվի երկու կողմից»,- ասում է Հեֆերնը:

Նախկին դեսպանը վստահ է ՝ հարաբերությունների որակը բարձրացնում են ոչ միայն նախագահական հանդիպումներն, այլ նաև վարչակազմերի մշտական շփումը, որը խորացնում է հարաբերությունները: Անհրաժեշտ է կենտրոնանալ այս մակարդակի հաղորդակցման վրա, քանզի այդ հարթակում լուծվում են շատ բովանդակալից հարցեր, գտնում է Հեֆերնը:

Բարձրաստիճան հանդիպման կազմակերպման հարցը այսօր էլ հայկական կողմի օրակարգում է: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ընդգծում է՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

«Որևէ պակաս չունենք բարձրաստիճան շփման կամ մեր ուղերձները տեղ հասցնելու: Բարձրաստիճան միջկառավարական երկխոսությունը ընթացքի մեջ է: Հույս ունենք, որ մեկ օր կկայանա հանդիպում, մասնավորապես վարչապետ Փաշինյանի ու նախագահ Թրամփի միջև»,- հայտնում է դեսպան Վարուժան Ներսիսյանը:

Ռուբեն Շուգարյանն էլ իր հերթին չի բացառում թավշյա հեղափոխությունից հետո բարձրաստիճան շփման հնարավորությունը:

«Սակայն պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն մենք ենք փոխվում, այլ նաև՝ աշխարհն ու այս երկիրը: Դժվար ժամանակներ են: Պետք է հստակեցնենք, թե ինչ օրակարգային հարցեր ունենք Միացյալ Նահանգների հետ»,- նշում է Ռուբեն Շուգարյանը:

Ամերիկայի Ձայն

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարուժան Ներսիսյան, Ջոն Հեֆերն, Կարեն Եղբայրյան, Հայաստան-ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon