Հայաստանն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են քաղաքացիների տեղաշարժը

Կարևոր 13.03.2020   21:03   434

Հարգելի՛ հայրենակիցներ,

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

  1. Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
  2. Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon